211652_close_icon

Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում. «Առավոտ»

views-count6170 դիտում article-date 10:40 09-02-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ մենք հրապարակել էինք, որ Ազգային Ժողովի միջանցքներում տեղադրված տեսախցիկներից երկուսը, որոնք գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի մոտ են ամրացված, ինքնասոսնձվող թղթերով փակված են։ ԱԺ-ում ասում էին, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերրից» չէ։ Բայց երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ տեսախցիկները իրենք են փակել։ Նա ասաց, որ տվյալ տեսախցիկները չեն աշխատում, ու այսպես բացատրեց. «Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում»։ Մեր հարցին՝ ինչքան ժամանակ է, որ չեն աշխատում, նա պատասխանեց, որ բավականին ժամանակ է, շուտով կվերականգնեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր