211652_close_icon
views-count1393 դիտում article-date 14:06 13-05-2024

«Թող միլիցեքն իմանան, որ տիկին Գոհարը լիքը որդի ունի». «Ազատազէնի» ղեկավարը շղթաներով փակել էր փողոցը՝ հաջակցություն զինվորի մոր

«Ի պատիվ տիկին Գոհարի (պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրիկի-Գ.Հ.)՝ ես ոստիկանների հետ պայման ունեի, որ իրենց պիղծ չպահեն, իրենք այդ պայմանը 10 օր պահել են, 11-րդ օրը խախտել: Իրենք զինվորի մորն են նեղացրել, ես էլ զինվոր եմ: Զինվորի մորը նեղացրել են համբալները, ու պիտի իմանան, որ չի կարելի: Թող իմանան ոստիկանները, որ իրենց մայրերը կարող են այդ վիճակում հայտնվել ու չանեն նման բան»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը, որ իր ձեռքերը շղթայել էր սյուներից եւ փակել Կիեւյան փողոցը:

«Պիտի իմանան, որ մեր երկրում իրավունք չունեն նեղացնելու զինվորի մորը, մենք մեր երկրում պիտի սրբություն ունենանք, էս ճամփեն երկու ժամ փակ է լինելու, թող գան տեսնեմ, ոնց են քաշքշելու: Մենք մեր երկրում փակված ենք, ինչ ուզում են, թող ասեն: Թող իմանան, որ իրենց ուզածով չի լինելու: 10 օր պայմանը պահեցին, 11-րդ օրը 4 ճիվաղներ զինվորի մորը նեղացրին… Ես պատերազմ գնալուց ամենաշատ լարվում էի ոչ թե մեռնելուց, այլ նրանից, որ իմ երեխեքը ու կինը ապրելու են էս պիղծ հասարակությունում ու իրենց նեղացնելու են: Թող միլիցեքն իմանան, որ տիկին Գոհարը լիքը որդի ունի, լիքը, մեկը ես եմ, եղավ»,-ասաց նա: «Էդ նկարում ես, կոզըր ե՞ս հավաքում, ում ես ուղարկում,-պատերազմի մասնակցին նախատեց մի կին:

«Նկարում եմ, որ ուղարկեմ բոլոր մայրերին, որ իմանան՝ անորդի չեն»,-ասաց Իշխան Գեւորգյանը: Ավելի ուշ ոստիկաններն եկան ու փորձեցին քանդել շղթաները, որպեսզի Իշխանին բերման ենթարկեն: «Այդ մայրերը նաեւ ձեր մայրերն են, իմացեք, հետո կարող եք տանել, բայց սա պիտի դաս լինի»,-ասաց Իշխան Գեւորգյանը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր