35142 դիտում
18:58 03-10-2016
Մինչ Արագածոտնի մարզում գլուխ են կոտրում, որպեսզի իմանան՝ ով է նորակառույց դպրոցի շինարարության պատասխանատուն, պատգամավորը խոստովանեց…ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը սեպտեմբերի 27-ին տեղեկություն էր հրապարակել, որ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում, որտեղ դպրոցի աշակերտները հրաժարվում էին Քարե դար հիշեցնող դպրոցում շարունակել դասաժամերը:
Այդ օրը տեղեկացրել էինք նաև, որ գյուղում կառուցվում է նոր դպրոց, սակայն գյուղացիներն ասում էին, որ իրենք չգիտեն, թե ով է կառուցողը ու նշում էին, որ քանի տարի է կառուցողն ասում է, որ շուտով դպրոցի բացումը կլինի, սակայն արդարացիորեն մատնացույց էին անում նոր կառուցվող դպրոցը:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, գյուղ էր այցելել Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, ով տեղում ծանոթացավ նորակառույց դպրոցում կատարվող աշխատանքներին և տեղում ցուցումներ տվեց շինարարներին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատգամավոր Ա. Ախոյանն ասում էր. «Մինչև հոկտեմբերի 10-ը նոր կառուցվող դպրոցի մի մասնաբաժինը պատրաստ կլինի և երեխաները կարող են այդ հատվածում սկսել իրենց դասերը»:
Ֆոտոլրագրողի հարցին՝ իսկ երբ ամբողջական պատրաստ կլինի շենքը՝ պատգամավորը հայտնեց, որ մինչև նոյեմբեր:
«Այն, որ դպրոցը շահագործման հանձնելուց հետո կհամարվի Արագածոտնի մարզում ամենաժամանակակից դպրոցը, կարելի է վստահորեն ասել, որ այդպես էլ կլինի, սակայն մինչև նոյեմբեր գուցե չհասցնեն ամբողջական ավարտին հասցնել դպրոցը, բայց ոչինչ, վստահ ենք, որ 2017թ.-ի սեպտեմբերի 1-ին դպրոցը հիմնական շժահագործման կհանձնվի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պատգամավորը նշում էր, որ դպրոցի կառուցման համար ծախսվելու է 1 մլն դոլարից միքիչ պակաս գումար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/27/96742/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 91 աշակերտները հրաժարվում էին դասերից, քանի որ դպրոցը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ «քարե դար» վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ կարելի է պնդել, որ դպրոցում ոչ միայն դասարաններ չկան, այլ նաև ճաշարան, սանհանգույց, հանգստի սենյակներ և երեխաները հերոսներ են եղել, որ մի քանի տարի այդ պայմաններում սովորել են։
Դպրոց էր ժամանել Արագածոտնի մարզպետարանի ինչ-որ չինովնիկ, ով ծնողներին, ուսուցիչներին ու երեխաներին համոզում էր, որ՝ շարունակեք դասերը, 10 օրից դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր դպրոցը կբացի իր դռները, մինչդեռ երեխաներն էլ կատակում էին՝ ասելով. «Մեր պապիներն ու տատիները մեզ քնացնում էին Գյուլնազ տատու հեքիաթներով, մարզպետարանի պաշտոնյան էլ եկել, էդ նույն հեքիաթներն էր կարդում մեզ։ Էդ տեսակ հեքիաթներ 10 տարի է՝ լսում ենք»։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3614 դիտում
09:39 28-10-2016
ՀՀԿ-ում գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» Կարեն Կարապետյանին. «Ժողովուրդ»