211652_close_icon
views-count3865 դիտում article-date 22:55 08-02-2017

Տավուշի մարզում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** [b] Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր