211652_close_icon
views-count2986 դիտում article-date 21:26 23-09-2019

Պոգբան ընտանիքի անվտանգության համար 15 հազ. ֆունտով շուն է գնել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան իր տան անվտանգության ուժեղացման համար նոր քայլեր է ձեռնարկել: Ֆրանսիացին 15 հազ. ֆունտով ձեռք է բերել պահակաշուն: Ռոտվեյլեր ցեղատեսակի շունը մեծացրել են հատուկ գործակալությունում: Ավելի վաղ այդ գործակալությունից շներ էին ձեռք բերել Պոգբայի թիմակիցները՝ Մարկուս Ռեշֆորդն ու Ֆիլ Ջոնսը: «Անկասկած, ֆուտբոլիստները կարող են չարագործների թիրախ դառնալ: Ֆուտբոլիստները ցանկանում են, որպեսզի իրենց ընտանիքները՝ իրենց բացակայության ընթացքում անվտանգ ու ապահով լինեն: Մեր շները բացարձակապես ագրեսիվ չեն, քանի դեռ նրանց հրամաններ չեն տալիս», ասել է ընկերության տնօրեն Ռիչարդ Արնոլդը:

Նմանատիպ նյութեր