Պոլ Պոգբան Բարսելոնայում տուն է գնել
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Բարսելոնայում տուն է ձեռք բերել: Նշվում է, որ դա ոչ մի կապ չունի նրա հետ, որ նա կարող է կարիերան շարունակել կատալոնական ակումբում:
«Այդ գործարքը ֆուտբոլի հետ որևէ կապ չունի: Դա ինվեստիցիոն ներդրում է: Մենք այդ մասին հրապարակավ ենք հայտնում, քանի որ մեր հաճախորդը հայտնի ֆուտբոլիստ է և ԶԼՄ-ների կողմից որոշակի շահարկումներ կան:
Մենք չենք ցանկանում այդ շահարկումներին տուրք տալ: Վերջերս մեր օգնությամբ Մեսին անշարժ գույք է ձեռք բերելլ Փարիզում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` Նյու-Յորքում», հայտնել է տվյալ գործարքն իրականացրած անշարժ գույքի Proto Group Ltd գործակալության տնօրենը: