211652_close_icon
views-count2044 դիտում article-date 21:48 08-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Փետրվարի 8-ին, ժամը 12:21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող Բնապահպանության նախարարությանը պատկանող շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները կատարել են սառցլեզվակների հեռացման աշխատանքներ: *** Փետրվարի 8-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սառցալեզվակները կախված են նաև Մաշտոցի 43 շենքի տանիքից: Փրկարարները մասամբ հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները: *** Փետրվարի 8-ին, ժամը 12:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ: *** Փետրվարի 8-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 8-9 հարկերի միջակայքում սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են 8-9 հարկերի միջակայքում կախված սառցալեզվակը: *** Փետրվարի 8-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 40 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակը:

Նմանատիպ նյութեր