Բացառիկ BMW X6M. ներկայացվել է Աբու Դաբիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
BMW X6M-ը հաճախ են ներկայացնում որպես առավել ագրեսիվ դիզայնով սպորտային ամենագնաց: Այսպես կոչված՝ «հանգստի համար կուպե»-ն մեծ հետաքրքրություն է ներկայացնում թյունինգային ընկերությունների համար:
Նման ընկերությունների նպատակն է՝ էլ ավելի ագրեսիվ և սպորտային դարձնել այն:
Մի քանի թյունինգային ընկերություններ լիցքավորել են BMW X6M ամենագնացներ և դրանցից մեկը ներկայացրել Աբու Դաբիի հայտնի ավտոսրահում:
Ներկայացված՝ 23 դյույմանոց անվասկավառակներով ավտոմեքենան յուրահատուկ է նրանով, որ թյունինգի են ենթարկել միաժամանակ 3 ընկերությունների վարպետներ՝ M Performance, 3D Design, AC Schnitzer & Akrapovic: