211652_close_icon
views-count1306 դիտում article-date 19:10 08-02-2017

Փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 8-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի տներից մեկի հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող բնակիչը դուռը փակել է ներսից և չի բացում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվել է 1974 թ. ծնված Տ. Կ.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: *** Փետրվարի 8-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 8-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա է մնացել (6 ամսեկան). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում երեխան քնած է եղել: ***

Նմանատիպ նյութեր