Ռուսաստանը հետաքրքրված է Աֆղանստանի հետ անվտանգության ոլորտի համագործակցությամբ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանի իր գործընկերոջ՝ Սալահուդդին Ռաբբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված է Քաբուլի հետ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում համագործակցությամբ, հաղորդում է Tass-ը։
«Ռուսաստանը և Աֆղանստանը վաղեմի գործընկերներ են, որոնք հետաքրքրված են այդ ոլորտներում համագործակցությամբ։ Մենք աջակցում ենք Աֆղանստանի ղեկավարության ջանքերին՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանը, ահաբեկչության դեմ պայքարին»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Մոսկվան ՄԱԿ-ում Քաբուլի հետ քաղաքական երկխոսության ու փոխգործակցության մակարդակը բավարար է համարում։