211652_close_icon
views-count1655 դիտում article-date 22:46 06-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Փետրվարի 6-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկի մակարդակում) օդորակիչից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 3 գմ: *** Ս. թ. փետրվարի 3-ին ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության պոլիկլինիկայի շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փետրվարի 6-ին, ժամը 18.45-ին փրկարարները մասամբ հեռացրել են սառցելեզվակները՝ մոտ 20 գմ (ավտոսանդուղքի մոտեցման ուղիներ չեն եղել):

Նմանատիպ նյութեր