Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է
Աշխարհի ամենամեծ արվեստի մասնավոր հավաքածուն Բրիտանական թագավորական ընտանիքի Թագավորական հավաքածուն է։
Խմբակային քննարկումը ավելի արդյունավետ դարձնելուն օգնում է մտածելու 6 գլխարկները։
Արգելված քաղաքը չնայած իր անվանմանը ունենում է տարեկան ավելի քան 14 միլիոն այցելու։
Վեստ Ինդիայում գոյություն է ունեցել Ծովահենների հանրապետություն պատմական կղզային պետություն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմված 15 տարեկան և ավելի մարդկանց կողմից սպառված ալկոհոլի ծավալներով երկրների ցանկում առաջին տեղում Լիտվան է։
Տարբեր ժողովուրդների ֆոլկլորում կա նապաստակ կամ ճագար, որ բնակվում է Լուսնի վրա։