211652_close_icon
views-count9037 դիտում article-date 14:25 05-02-2017

Բժշկական համալսարանում ուսումնական նյութերի պատճենահանումն անվճար կարվի. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ փետրվարի 1-ից բժշկական համալսարանում ուսանողների համար իրենց ուսումնական նյութերի պատճենահանումն արվում է անվճար՝ որոշակի լիմիտով: Մեր ուսանողներին ուզում եմ տեղեկացնել, որ շատ շուտով կունենանք էլեկտրոնային գրադարան, որը կօգնի մեզ ազատվել անհասկանալի ծագում ունեցող ուսումնական նյութերից և անորակ պատճենահանումներից: Ասեմ նաև, որ Էլեկտրոնային գրադարանի նախագիծն արդեն պատրաստ է, համապատասխան մասնագետներն աշխատում են»:

Նմանատիպ նյութեր