Սերբիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 24 մարդ հոսպիտալացվել է
Սերբիայի արևմուտքում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 24 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ապրանքատար գնացքը բախվել է ուղևորների տեղափոխող ավտոբուսին:
Վթարը տեղի է ունեցել Լյուբովիյա-Բելգրադ երկաթգծի Բատար-պոլյա կայարանում, ինչի հետևանքով ավտոբուսի 24 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Նշվում է, որ երկաթգծի այդ հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչն էլ, հավանաբար, վթարի պատճառ է դարձել: