Մոսկվայում կայացած «Անմահ գունդ» ակցիային մասնակցել է ավելի քան 700 հազար մարդ
Այսօր` մայիսի 9-ին, Հաղթանակի օրը, բազմաթիվ երկրներում անցակցվել է «Անմահ գունդ» ակցիան, որը նվիրված է Մեծ Հայրենական Պատերազմի մասնակիցներին:
Ակցիայի շրջանակում սերունդները՝ իրենց պապերի նկարներով, մասնակցում են երթին` հիշելով նահատակված հերոսներին:
Տոնական երթով անցան նաև Մոսկվայի կենտրոնական փողոցներով` հարգանքի տուրք մատուցելով իրենց պապերի հիշատակին, ովքեր կռվել են ֆաշիստական Գերմանիայի դեմ և խաղաղություն պարգևել ապագա սերունդներին:
Մոսկվայում Հաղթանակի օրվա ակցիայի մասնակիցների թիվը գերազանցել է 700 հազարը, իսկ գլխավորել է երթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ` հոր դիմանկարով:
Նշենք, որ «Անմահ գունդ» ակցիան անցկացվել է այսօր նաև Պետրեբուրգում, որտեղ մասնակիցների թիվը անցել է 300 հազարը:
Ընդհանուր առմամբ` ՌԴ-ի տարածքում ակցիայի մասնակիցների թիվը կազմել է 16 մլն մարդ: