Տոկիոյում մայիսմեկյան բողոքի ակցիային ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել
Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել բողոքի ցույց, հաղորդում է Ria Novosti-ն:
Բողոքի ակցիային մասնակցել է 30-ից ավելի մարդ, հայտնել է Ճապոնիայի Արհմիությունների ազգային ֆեդերացիան:
Ցուցարարների հիմնական պահանջները վերաբերել են աշխատավարձերի բարձրացմանը և աշխատավոր մարդկանց կենսամակարդակի լավացմանը: Նրանք խիստ քննադատության են ենթարկել կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը և, առաջին հերթին, Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը անդամակցելու որոշումը: