211652_close_icon
views-count12134 դիտում article-date 10:00 04-02-2017

Այս գիշեր շփման գծում լարվածության աճ է արձանագրվել. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: [img]http://shamshyan.com/ups/images/0221053001486190978691038.jpg[/img]

Նմանատիպ նյութեր