14042 դիտում
10:04 13-02-2017
Շփման գծում լարվածության աճ է արձանագրվել. հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, 60 և 82 մմ-անոց ականանետեր ու նռնականետեր. ԼՂՀ ՊԲ
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց:
Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:
[img]http://shamshyan.com/ups/images/0322704001486965150109529.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
8998 դիտում
09:06 17-02-2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր. ԼՂՀ ՊԲ
Այս բաժնից
778 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել