Դուբայում ձյուն է տեղացել. փակվել են զբոսայգիներն ու բացօթյա հանգստի գոտիները
Արաբական թերակղզին, որը հանդիսանում է երկրագնդի ամենաշոգ վայրերից մեկը, պատվել է ձյան շերտով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Աբու Դաբիում, Դուբայում և Էմիրությունների մի շարք քաղաքներում փակվել են բացօթյա հանգստի գոտիները, այգիներն ու ժամանցային վայրերը:
Տեղի հեռուստատեսությամբ [url=https://dni.ru/society/2017/2/3/360535.html]ցուցադրվում են ձյան ծածկույթով վայրերը[/url], որը ավելի քան արտասովոր երևույթ է բնակչության համար: