Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 3-ին
1468 թ. – մահացել է Յոհան Գուտենբերգը, գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակը (ծն. մոտ. 1398 թ.)
1488 թ. – Բարտոլոմեո Դիաշի նավերը հասան Աֆրիկայի ափերը` Բարեհուսո հրվանդանի մոտ:
1509 թ. – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ տարավ մամլուքական կայսրության նկատմամբ.Հնդկաստանը դարձավ Պորտուգալիայի գաղութ:
1911 թ. – ծնվել է Գարեգին Սևունցը, հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1969 թ.):
1933 թ. – մահացել է Հակովբոս Տաշյանը, հայ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ (ծն. 1866 թ.):
1966 թ. – «Լունա-9» միջտիեզերական ավտոմատ կայանքը առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա:
1977 թ. – ծնվել է Դեդի Յանկին, ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ:
1998 թ. – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: