1499 դիտում
14:22 03-02-2017
Եվրոպական չափանիշներին համապատասխան համաճարակաբաններ պատրաստելու տեսլականը կարող է իրականություն դառնալ Հայաստանում
Հայաստանը 2014 թվականից անդամակցում է ՄեդիՊԻԵՏ (MediPIET) ծրագրին, որը Եվրամիության և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից միջերկրական, սևծովյան և բալկանյան երկրների համաճարակաբանների համար իրականացվող մասնագիտական կարողությունների բարելավման կրթական ծրագիր է:
Համաճարակաբանների գործնական պատրաստման ծրագրի կողմ դառնալու համար դեռևս անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել էր ՄեդիՊԻԵՏ-ին: Այդ նպատակով իրականացվել է կարողությունների և կարիքների բազմոլորտ գնահատում՝ եվրոպական գնահատման գործիքների կիրառմամբ: Արդյունքները քննարկել են ծրագրի ղեկավարները, որոնց հիման վրա որոշում է կայացվել փորձագետների խումբ գործուղել Հայաստան՝ տեղում ծանոթանալու և գնահատելու առկա կարողությունները:
Հունվարի 30-31-ին Հայաստանում էր ՄեդիՊԻԵՏ-ի չորս փորձագետից կազմված թիմը (Հունաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները, ՄեդիՊԻԵՏ-ի ղեկավար կազմից երկու մասնագետ): Փորձագետների խումբը հանդիպել է ՄեդիՊԻԵՏ ազգային կոմիտեի հետ, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ գործող ՔԿՃՄ (CBRN) ազգային թիմի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ՄեդիՊԻԵՏ մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից սահմանված ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներին:
Հանդիպումների ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, լրացվել է գնահատման գործիք-հարցաշարը: Երկօրյա միջոցառման արդյունքում բարձր են գնահատվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կարողությունները՝ փաստելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխան գործնական համաճարակաբաններ պատրաստելու տեսլականը կարող է իրականություն դառնալ:
Ուստի, առաջիկայում հնարավորություն կստեղծվի Հայաստանում գործընկեր երկրների համաճարակաբանների համար իրականացնելու կրթական ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
3513 դիտում
10:08 26-01-2017
Վարչապետի տեսլականը դժվար թե երբևէ իրականություն դառնա. «Առավոտ»
Այս բաժնից
760 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
586 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1141 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից