211652_close_icon
views-count9807 դիտում article-date 18:52 18-12-2015

Լոռու մարզում «Ճանշինականները» կառուցել են եվրոպական չափանիշներին համապատասխան կապիտալ ավտոճանապարհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Լոռու մարզի Օձուն համայնքում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը օրհնության արարողության կարգ կատարեց` Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի մի մասը ավարտին հասցնելու կապակցությամբ: Ավտոճանապարհը վերանորգվել է Համաշխարհային բանկի վարկավորման միջոցներով: Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի համաձայն, ընդհանուր առմամբ, պետք է վերականգնվի 39,8 կմ ճանապարհ, որից 28կմ-ը հիմնական ճանապարհն է, իսկ 11,8 կմ ճանապարհը 12 համայնքները միացրել է մայր ճանապարհին: Ճանապարհի վերանորոգման աշխատանքները կատարում են 3 կազմակերպություններ: Առաջինը իր աշխատանքները ավարտեց «Արգիշտի 1» ՍՊԸ-ն, իսկ «Խաչակ» և «Ճանապարհ» ՍՊԸ -ները աշխատանքները կվեջացնեն միջև 2016թ մայիս-հունիս ամիսները: Ընդհանուր գումարը կազմում է 3,5 միլիարդ դրամ: Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ, ընդունող հանձնաժողովի նախագահ Քաջիկ Քաբաբյանը նշեց, որ հանձնաժողովն ընդունում է կատարված աշխատանքները, իսկ մյուս 2 կազմակերպությունների աշխատանքները ընդունելու են այլ հանձնաժողովներ: Ծրագիրը նախատեսված է 2015-2016թթ համար: Աշխատանքները սկսվել են 6 ամիս առաջ: Առաջին հատվածում ծախսվել է 836 միլիոն դրամ` Մ3 ավտոճանապարհից միջև Օձուն գյուղի վերջը: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր