211652_close_icon
views-count1977 դիտում article-date 14:09 03-02-2017

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

Հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 291 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 251-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 40 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 60-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր