1703 դիտում
22:15 02-02-2017
Ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
Իշխան Կարապետյանը բարձր է գնահատել Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով անասնահանմաճարակային պատշաճ մակարդակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ:
Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝
կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզերում արձանագրված թռչնագրիպին (գործում է ներմուծման ժամանակավոր սահմանափակում) և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության
անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղակատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումները իրենց հսկողության տարածքներում՝ ընդգծելով, որ այս հարցում իրենց աջակցում է թե գյուղնախարարութունը, թե ՍԱՊԾ-ն՝ համապատասխան մասնագետներով ու անասնաբուժական լաբորատորիայով:
Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:
Հանդիպման վերջում Անատոլի Միխեևը գյուղատնտեսության նախարարի անունից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է շնորհակալագրով, որը փոխանցել է ՍԱՊԾ ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
12231 դիտում
15:07 17-10-2017
Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի միջև ռազմական համագործակցության արձանագրություն է ստորագրվել
Այս բաժնից
763 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
604 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
721 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ