211652_close_icon
views-count2834 դիտում article-date 17:21 02-02-2017

Պարզեցվել են դեղատնային գործունեության իրականացման պահանջները

Կառավարարությունն այսօրվա նիստում ՀՀ բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը նպաստելու նպատակով որոշել է մեղմացնել է դեղատնային գործունեության իրականացման պահանջները: Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերի պարզեցում և տարանջատում ըստ կատարած գործառույթի` վայրի փոփոխման, այլ վայրում ևս: Կրճատվել են լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերը: Կրճատվել են նաև դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը՝ առևտրի սրահը, սպասասրահը նախկին 18 քառ. մետրից դարձել է 12 քառ. մետր, հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է: Մեղմացվել է վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը. պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ:

Նմանատիպ նյութեր