2073 դիտում
12:16 04-02-2022
Բացառիկ նորարարություն. ՀայՓոստը գործարկում է դեղատնային ցանց
ՀայՓոստ ընկերությունը գործարկել է ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի առաջին դեղատունը, որը գործում է 0019 փոստային բաժանմունքում, հասցե՝ Մ. Բաղրամյան 23 ¼ տարածք:
ՀայՓոստը գործարկել է նաև դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը միայն փոստ չի, այն կառուցվող և աճող էկոհամակարգ է: Այժմ այս համակարգում ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի և հարմարավետ կդարձնի մեր ծառայությունները: Սա բացառիկ նորարարություն է: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել ՀայՓոստ Մեդի դեղատուն, ինչպես նաև պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք բացել մեր երկրորդ դեղատունը Կիևյան փողոցում»:
«ՀայՓոստ Մեդը համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, և անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը և դեղատնային ապրանքները լինեն որակյալ և մատչելի: ՀայՓոստ Մեդի առանցքային գործառույթն է առաքման ծառայությունը, որից առաջիկայում կօգտվեն ոչ միայն մարզերի, այլև Երևանի բնակիչները»,- նշեց ՀայՓոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:
ՀայՓոստ Մեդ դեղատանը կարելի է գտնել նաև մանկական սնունդ, կանացի հիգիենայի և խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ և այլն: Դեղատանը սպասարկում են որակավորում ունեցող և բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում:
ՀայՓոստ Մեդ դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաև Երևան քաղաքում:
ՀայՓոստ ՓԲԸ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
12:41 27-04-2021
Հայփոստը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը
1540 դիտում
16:10 24-05-2021
Հայփոստը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն
1396 դիտում
19:34 24-05-2021
Հայփոստը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»