211652_close_icon
views-count3113 դիտում article-date 15:46 02-02-2017

Պետական գաղտնիքի տիրապետող անձինք զրկվելու են լրացուցիչ վարձատրությունից

ՀՀ Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանկ հավանություն տվեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովին: Նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված է լրացուցիչ վարձատրություն: Օրենքի նախագծով առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը: Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրվող արտոնությունների հետ կապված դրույթը: Նախագծի եզրակացության մեջ նաև նշվում է, որ ըստ հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 մլն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32.մլն դրամ:

Նմանատիպ նյութեր