211652_close_icon
views-count3476 դիտում article-date 22:43 27-01-2016

Դուք ծառայության և պետական գաղտնիքի մասին մինչև վերջ ընկալում չունեք, պարոն Սաքունց. Արծրուն Հովհաննիսյան. Newsbook.am

Բանակում ինչպես բազմաթիվ իրավունքները, այնպես էլ կարևոր է մարդու խղճի, մտքի և ընտրելու ազատ իրավունքի պահպանումը: Տարեվերջին մենք ունեցանք հանրաքվե, և ես` որպես դիտորդական խմբի անդամ, ստանում էի բավական լուրջ ահազանգեր, որ բանակում չի պահպանվում ազատ ընտրելու իրավունքը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը: «Միևնույն ժամանակ բաց քարոզչություն կա, և ստիպողաբար քվեարկություն: Մենք, դիտարկելով այս համալիր խնդիրները, կարող ենք փաստել, որ զինակոչիկն անազատ վիճակում է գտնվում այդ երկու տարին: Նա հայտնվում է մի համակարգի ձեռքում, որը իրեն կարող է շատ բաներ պարտադրել: Օրինակ` խղճի ազատությունը խախտվում է: Հայ առաքելական եկեղեցին մտնում է բանակ և սկսում է իր քարոզը տանել: Այդտեղ կարող են լինել տարբեր հավատի տեր մարդիկ»,- ասաց նախաձեռնության անդամը և պնդեց, թե խնդիրներ կան նաև ինքնասպանության դեպքերի քննության թափանցիկության գործում: «Ծնողները չեն հավատում, որ իրենց տղան ինքնասպան է եղել: Մենք տեսել ենք, որ այդ ոլորտում և՛ դատաքննության, և՛ նախաքննության փուլում լուրջ խախտումներ են տեղի ունենում»,- ասաց Հովհաննիսյանը և ընդգծեց, որ ասուլիսին չի ներկայացել Զինվորական դատախազության ներկայացուցիչը, որը կարող էր բազմաթիվ հարցերի պատասխաններ տալ: «Մասնավորապես` ուզում եմ անդրադառնալ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությանը, որին ևս դատախազությունը պետք է պատասխան տա: Որևէ անգամ չի եղել, որ դատահոգեբուժական փորձաքննության տակ դրվի, որ մարդը չի կարող ինքնասպան լինել, այլ դա եղել է ինչ-որ այլ պատճառով»,- շեշտեց նախաձեռնության անդամը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, փորձելով պարզաբանումներ տալ հնչած տեսակետների մասին, ընդգծեց, թե չի բացառում, որ բողոքներ կարող էին լինել, բայց փաստեց, որ զինծառայողներն ազատ են իրենց ընտրության հարցում. «Փաստն այն է նաև, որ զինծառայողներն այլևս զորամասից դուրս են գալիս առանց շարքի, առանց սպայի ուղեկցության մտնում են ընտրատեղմաս և ազատ ընտրում: Եթե կան դեպքեր, խնդրեմ, դիմեք»,- պարզաբանեց ՊՆ խոսնակը: Մանրամասներն` [url=http://newsbook.am/?p=75142%2Fduq+carayutyan+ev+petakan+gaxtniqi+masin+minchev+verj+ynkalum+chuneq+paron+saqunc+arcrun+hovhanisyan&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր