18125 դիտում
16:35 01-02-2017
Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում իսկական տոն էր. ապագա զինվորները իրենց երգ ու պարով զարմացրեցին հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցի դահլիճում թևածում էր տոնական տրամադրությունը. մեծ ոգևորությամբ տոնվում էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուսուցիչների կողմից պատրաստված և երեխաների մասնակցությամբ գեղեցիկ միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ, ինչպես նաև վերջերս զորացրված դպրոցի նախկին աշակերտները:
Հայրենասիրական երգերով, պարերով ու բանաստեղծություններով երեխաները պատմեցին Հայոց բանակի կազմավորման ընթացքի և բանակային կյանքի մասին, արժևորեցին մեր երիտասարդ հանրապետության կյանքում զինված ուժերի ունեցած կարևոր դերն ու նշանակությունը, ինչպես նաև իրենց իսկ ձեռքերով պատրաստել էին կենաց ծառ, որը նվիրված էր հերոսացված զինվորների հիշատակին:
Միջոցառումը մի անգամ ևս փաստեց, որ դպրոցում լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը և մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
Նմանատիպ նյութեր
37503 դիտում
12:22 01-09-2016
Հակոբ Օշականի անվան N 172 դպրոցում մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ