6560 դիտում
17:51 10-04-2015
Որոշ պատգամավորներ «Հայր մեր»-ը պետք է սովորեն Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի 5 Ա դասարանի աշակերտներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի 5 Ա դասարանի աշակերտներն այսօր աչքի ընկան մայրենի և անգլերեն լեզուների փայլուն իմացությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սուրբ Զատկի, գարնան, մայրության և գեղեցկության տոներին նվիրված միջոցառումը մեծ բավականություն պարգևեց հանդիսատեսին: Զուր չի ասված` «»Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաները այնպես վարժ ու գրագետ էին արտասանում «Հայր մեր»-ը՝ անգլերեն և հայերեն լեզուներով, որ որոշ պատգամավորներ կնախանձեին երեխաներին ու ակամայից հիշում ես որոշ պատգամավորների. երբ հարցնում էինք, թե նրանք գիտե՞ն «Հայր մեր»-ը, պատասխանում էին՝ «էդ ո՞ւմ մերնա»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+