1592 դիտում
17:00 01-02-2017
ՔԿ. Նախաքննության ընթացքում մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը 2016 թվականի դեկտեմբերից շարունակվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2013-2016 թվականներին մարզադպրոցի մի քանի մարզիչների հաստիքների վրա ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձերը յուրացվել են։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մարզադպրոցում որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ ձևակերպված է եղել նաև դպրոցի տնօրենը, ով իրականում մարզչի գործառույթներ չի իրականացրել։
Նախնական քննության տվյալներով՝ մարզադպրոցում արձանագրված չարաշահումների հետևանքով յուրացված գումարը կազմում է 4 .665.405 մլն դրամ։ Որպես կասկածյալ ներգրավված մարզադպրոցի տնօրենը հարցաքննվել է և ցուցմունք տվել բացահայտված չարաշահումների վերաբերյալ։ Կասկածյալն այսօր ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. վարույթն իրականացնող մարմնին՝ Արթիկի քննչական բաժնին, ներկայացվել է պետությանը պատճառված վնասը՝ 4 .665.405 մլն դրամը, որը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
15:07 20-05-2022
Պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգվել է
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
991 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան