Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր 837 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։