211652_close_icon
views-count2294 դիտում article-date 15:56 01-02-2017

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով շրջանառությունից հանվել է «Անտիգրիպին» երիցուկի համով դեղափոշին

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը: Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի առկա խմբաքանակը:

Նմանատիպ նյութեր