211652_close_icon

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա

views-count715 դիտում article-date 12:06 04-07-2025
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել:

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Պարեկային ծառայության, ինչպես նաև Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողներ:

Համատեղ աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 26-ամյա և Երևանի բնակիչ 30-ամյա երկու տղամարդիկ, որոնք ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին:

Այնթապցու մեքենայում հայտնաբերվեց 283 գրամ մեթամֆետամին և երկու կիլոգրամից ավելի մարիխուանա:

Ձերբակալվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր