Երևանում ողջ գիշեր իրականացվել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
Հունվարի 31-ին, օրվա 2-րդ կեսից վերսկսված տեղումներին զուգահեռ, «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Հատուկ տեխնիկան առաջնահերթ մաքրում է գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո աշխատանքները լայն թափով կշարունակվեն մյուս հատվածնրում: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով:
Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան պայմաններում իրականացվող աշխատանքների արդյունքում առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: