«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Էշլի Յանգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի ակումբը:
«Էշլի Յանգը միանշանակ մնալու է «Մանչեսթեր Յունայթեդում»: Վաղը նա հայտավորվելու է հանդիպմանը», ասել է պորտուգալացին:
Ավելի վաղը հաղորդվել է, որ չինական «Շանդուն Լունենը» և Պրեմիեր Լիգայի երեք թիմ ցանկանում են ձեռք բերել Յանգին: Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 խաղի: