Ռոնալդինյո. Մեսի-Էտօ´Օ զույգն ավելի ուժեղ էր, քան` ներկայիս ՄՍՆ-ը
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն իր կարծիքն է հայտնել, թե որն է եղել կատալոնական ակումբի պատմության լավագույն հարձակողական եռյակը:
«Ժամանակին երկու հարձակողական եռյակ «Բարսելոնայի» պատմությունն էին կերտում: Յուրաքանչյուր եռյակ հիանալի էր իրեն դրսևորում որոշակի ժամանակահատվածում: Եվ այնուամենայնիվ, ես գերադասում եմ Էտօ´Օ-Մեսի զույգը, քան` ներկայիս Մեսի-Սուարես-Նեյմար եռյակը:
Նեյմարը ներկայումս արդեն լավագույն ֆուտբոլիստների թվում է, սակայն կարծում եմ, որ նա դեռ կդառնա աշխարհի լավագույն խաղացողը: Բոլոր բրազիլացիներրը սպասում են դրան, քանի որ նա մեր լավագույն ֆուտբոլիստն է», ասել է Ռոնալդինյոն: