211652_close_icon
views-count12778 դիտում article-date 11:11 31-01-2017

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների տեղեկացմամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել։ Այն կառավարությանը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, այսօր։ Մարզպետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն, գործադիր մարմնից մեզ չհաջողվեց ստանալ։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, որի հետ երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել։ Արամայիս Գրիգորյանի նշանակումով իշխանությանը փորձելու է թուլացնել ՀՀԿ-ն լքած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը սույն մարզում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր