Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել: Մինչ այս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արարատի մարզպետն առաջիկայում փոխվելու է, և այդ պաշտոնը վստահվելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, որը 2013-2014 թվականներին արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, որոշել է չփոխել Արարատի մարզպետին և Ռուբիկ Աբրահամյանին այդ պաշտոնում պահելով՝ մարզում ունենալ ազդեցության ևս մեկ լծակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]