5128 դիտում
18:32 30-01-2017
Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը
Հունվարի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին է անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի մարզական հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներ՝ դասախոսներ:
Ողջույնի խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Մեր համալսարանը արդեն 4-րդ տարին հանդես է գալիս հայաստանյան բուհերին համախմբող նախաձեռնությամբ՝ մարզական խաղերի շուրջ հավաքելով տարբեր բուհերի դասախոսների:
Հուսով եմ, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն փորձի փոխանակման առիթ կդառնան, այլև կձևավորեն գործընկերային լավ հարաբերություններ»:
«Դասախոսական գավաթ-2017»-ը շախմատի առաջնությամբ մեկնարկել է հունվարի 27-ին, իսկ հանդիսավոր
բացումը տեղի ունեցավ այսօր:
ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջնությանն այս տարի մասնակցում են հայաստանյան 10 բուհերի թիմեր. «Առաջնություններ կանցկացվեն 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս), օրերս կայացել են շախմատի և հրաձգության առաջնությունները»:
Տեղեկացնենք, որ հունվարի 27-ին Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում անցկացված առաջնությունում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ՀՊՏՀ հրաձգարանում կայացած հրաձգության առաջնությունում 1-3 տեղերն են զբաղեցրել Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը:
Այսօր մեկնարկել է վոլեյբոլի առաջնությունը, որը կանցկացվի առաջիկա օրերին, իսկ շաբաթվա վերջին թիմերն ուժերը կփորձեն նաև սեղանի թենիս մարզաձևում: Առաջնության փակման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 3-ին:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6552 դիտում
17:49 03-02-2017
Հայտնի են ամենասպորտային դասախոսները. ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը
6985 դիտում
22:41 08-02-2019
Տնտեսագիտական համալսարանում ամփոփվել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1533 դիտում
16:16 18-03-2014
Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ դասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի պաշտոնակատարին
Այս բաժնից
268 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
349 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
898 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին