Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունվար ամսվա ընթացքում աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից թվով 86 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել:
Գործընթացը կրում է շարունակական բնույթ: