211652_close_icon
views-count8177 դիտում article-date 13:46 30-01-2017

Toyota-ն համաշխարհային ավտոշուկայում առաջատարի իր դիրքը զիջել է Volkswagen-ին

Ճապոնական ավտոարտադրող Toyota կոնցեռնը ավտոմեքեանների վաճառքի թվով իր առաջատարի դիրքը զիջել է գերմանական Vokswagen-ին, տեղեկացնում է BBC-ն։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016-ին Toyota-ն վաճառել է 10 մլն 175 հազար մեքենա, ինչը 0.2 տոկոսով պակաս է 2015-ին վաճառված մեքենաների թվից։ Ցուցանիշը վերաբերում է ոչ միայն Toyota-ին, այլ նաև Hino Motors բեռնատարներին, ինչպես նաև Daihatsu և Lexus մակնիշի մեքենաներին, որոնք թողարկում է կոնցեռնը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Vokswagen-ը 2016-ին մեծացրել է վաճառվող մեքենաների թիվը 3.8 տոկոսով մինչև ռեկորդային թվի՝ 10 մլն 310 հազար։ Նշենք, որ այդ կոնցեռնը թողարկում է շատ հայտնի մակնիշի ավտոմեքենաներ՝ Audi, Bentley, Bugatti, Lamborghini, ինչպես նաև Skoda, Seat և այլն։

Նմանատիպ նյութեր