211652_close_icon
views-count1813 դիտում article-date 15:55 29-01-2017

Քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները. սահմանազատվել է վտանգավոր հատվածը

Հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է որ, փլուզվել է Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի հարավային հատվածի տանիքի հողակալը, թափվել է մոտ 50 քար և վնասել տանիքի ծածկը (մոտ 375 քմ): Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

Նմանատիպ նյութեր