211652_close_icon
views-count9574 դիտում article-date 10:08 29-01-2017

Որոշ ավտոճանապարհներ փակ են. Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Ճամբարակի, Մեղրու և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են: Էջմիածնի, Աշտարակի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր