Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[color=#CC0000]Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:[/color]
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b][color=#CC0000]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/color][/b]