Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին Էլեկտրաէներգիայի արտադրությունը 6.2 տոկոսով նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Էլեկտրաէներգիայի արտադրությունը 6.2 տոկոսով նվազել է։
Համեմատության համար նշենք, որ, էլեկտրաէներգիայի արտադրությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, աճել է 0.6 տոկոսով իսկ 2014-ին, 2013– ի համեմատ՝ 0.5 տոկոսով։ Ու հիմա էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նման կտրուկ անկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Ի վերջո, ժամանակին Հայաստանը եղել էլեկտրաէներգիա արտահանող երկիր, դեռ 90-ականներից սկսած՝ Հայաստանն էլեկտրաէներգիա է վաճառել հարևան Վրաստանին, այնինչ՝ հիմա միանգամայն այլ պատկեր է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]