Եմենին սով է սպառնում
Եմենում զինված հակամարտության հետեւանքով սով կառաջանա: Բնակիչները խմելու ջրի, սննդամթերքի եւ վառելիքի պակաս ունեն: Ավելի քան 13 միլիոն մարդ շտապ հումանիտար օգնության կարիք ունի:
ՄԱԿ-ի տվյալներով չորս ամսում հակամարտության հետեւանքով սպանվել է 2000 խաղաղ բնակիչ, իսկ 1,4 միլիոն մարդ լքել է բնակավայրը:
Հիշեցնենք՝ ապստամբ-հուսիթները պայքարում են Եմենի կառավարության զինված ուժերի եւ երկրի դաշնակիցների զորամիավորումների դեմ: