211652_close_icon
views-count1414 դիտում article-date 14:32 26-01-2017

1 օրով դադարեցվել է Գյումրի քաղաքի Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի` Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» [/b]

Նմանատիպ նյութեր