Մոսկվայի բնակչուհին Ուսանողի օրվա կապակցությամբ իր տատիկի համար մերկապարող է պատվիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ցանկանալով տատիկին հիշեցնել երիտասարդ տարիները՝ Մոսկվայի բնակչուհին վերջինիս համար Ուսանողի օրվա կապակցությամբ մերկապարող է պատվիրել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Արտասովոր նվերը ամենևին էլ չի զարմացրել Տամարա տատիկին: Ավելին՝ նա պարել է Սքին անունով սևամորթ մերկապարողի հետ:
Վերջում Տամարա Միխայլովնան շնորհակալություն է հայտնել մերկապարողին՝ իր կատարմամբ հնչեցրած ռուսական ժողովրդական քնարերգության տողերով:
Ներկայացնում ենք տեսանյութը, որը LifeNews-ին տրամադրել է Տամարա տատիկի թոռնուհին: