7173 դիտում
20:32 25-01-2017
Ռուսաստանաբնակ 3 տասնյակից ավելի հայ գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Վարչապետն ընդգծել է, որ թե արտաքին, թե ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
Ռուսաստանի գործարարների և ձեռնարկատերերի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք, Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,
- շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,
-արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,
-ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին․
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ[/b]
1. Լիակատար աջակցություն ենք հայտնում Նախագահ Ս.Սարգսյանի և վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:
2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության:
3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին»:
Նմանատիպ նյութեր
9859 դիտում
11:03 27-05-2016
Չորս խոշոր գործարարներ կայարանամերձ տարածքում բիզնես են ծաղկեցնում. «Առավոտ»
28076 դիտում
15:26 01-05-2017
Մենք չունենք շոու բիզնես, մեզ մոտ ավելի շատ բոշի բիզնես ա. Էդգար Գևորգյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am